«Հրապարակ». Դուբայ, Բեռլին, Բադեն-Բադեն. որտե՞ղ է Ամանորն անցկացրել քաղաքական էլիտան. վարչապետին պահակ են թողել

2017-01-11 10:00:01

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական էլիտան Ամանորն անց է կացրել դրսում: Դուբայում է եղել ԲՀԿ վերնախավը։ Երբեմնի կուսմրցակիցներ Մանուկյան Աբոն եւ Նաիրա Զոհրաբյանը Շարժայում արեւահարվել են՝ «ոտուգլուխ»: Հովիկ Արգամիչն եղել է Բեռլինում:

Սերժ Սարգսյանը հունվարի 3-ին մեկնել է Ծաղկաձոր, 4-ին' իր ֆինանսական «հովանավոր» Քլոսի՝ Աշոտ Արսենյանի ուղեկցությամբ' Բադեն-Բադեն: Ոմանց ասելով' բուժզննումների, մյուսների կարծիքով' խաղալու-լիցքաթափվելու: Եվ առաջին անգամ իր պաշտոնավարումից ի վեր' չմասնակցելով սբ Սարգիսում' Ճրագալույցի եւ Մայր տաճարում' Պատարագի արարողություններին:

Միակ մարդը, որ երկրից դուրս չի եկել վարչապետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 2443 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը