Խուսափում եմ նման ներկայացում նայելուց. Լուիս Էնրիկեն` Ռոնալդուի խոսքերի մասին
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը: Վերջինս ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը հայտարարել էր, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել լավագույնին:
«Բարեբախտաբար վերջին օրերս հեռուստացույց չեմ նայում: Խուսափում եմ նայել նման ներկայացումները, որոնց մասին ինձ պատմում են»,-Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ կատալոնյան թիմի ֆուտբոլիստները ներկա չեն եղել ՖԻՖԱ-ի կազմակերպած մրցանակաբաշխությանը: