Մոուրինյուն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղի մասին

2017-01-11 17:45:46

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը և նշել.

«Իմ ֆուտբոլիստները ոչ բավարար տեմպով էին խաղում, իսկ ընդմիջումից հետո մի քանի փոփոխություն կատարեցի: Կարծում եմ՝ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել խաղային դինամիկային: Հաջորդ խաղում պետք է ավելի լավ գործենք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Հալ Սիթի»-ին՝ 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հաջորդ խաղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հունվարի 15-ին`«Լիվերպուլ»-ի դեմ:

Դիտվել է 1822 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը