Մոուրինյուն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղի մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը և նշել.
«Իմ ֆուտբոլիստները ոչ բավարար տեմպով էին խաղում, իսկ ընդմիջումից հետո մի քանի փոփոխություն կատարեցի: Կարծում եմ՝ առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել խաղային դինամիկային: Հաջորդ խաղում պետք է ավելի լավ գործենք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Հալ Սիթի»-ին՝ 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հաջորդ խաղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի հունվարի 15-ին`«Լիվերպուլ»-ի դեմ: