00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Իրատես». Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն«ՉԻ». Ցանկանում է վերահսկել «Ժամանակ». Հայաստանի միայնությունը «Փաստ»․ 12 միլիոն դրամ՝ հեռախոսազրույցների համար «Փաստ»․ Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին«Ժողովուրդ». Նոր սկանդալ«Ժողովուրդ». Ժողովո՞ւրդը կընտրիԵվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)

ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում….

 

Ինչպես և մյուս բոլոր կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես այս օրերին զբաղված է իր նախընտրական ցուցակը կազմելով: Սակայն, կարծես թե այդ գործընթացը իշխող կուսակցության մոտ սպասվածի պես հարթ չի ընթանում: Կուսակցության վերնախավում մինչ օրս քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. ենթադրվում է, որ յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։ Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի: Միևնույն ժամանակ` ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ձգտելու է հնարավորինս թարմացնել իր ցուցակները, ջանալով ազատվել հասարակության կողմից, մեղմ ասած, չընկալվող և նույն ՀՀԿ–ի համար արջի ծառայություններ մատուցող թեկնածուներից:

Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նախընտրական ցուցակի հստակեցմանը՝ ակնկալելով սեփական ճակատագրի հարցում որոշակիություն, առանձին-առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Առաջին այցելուները գործարարներն են: Նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն եւ հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս: Դեռևս հասկանալի չէ՝ ՀՀԿ-ն շնորհակալ կլինի՞ այն փոքր ուժերին, որոնք ժամանակին սեփական հեղինակությունը կորցնելու գնով սատարեցին կառավարող կուսակցությանը և որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ ստացան խորհրդարանական մանդատներ: Արդյո՞ք ՀՀԿ-ն նոր գումարման ազգային ժողով կգնա հին «բեռը» ուսերին: Վերջին անգամ այդ ուժերը ՀՀԿ-ին լուրջ աջակցություն ցուցաբերեցին աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ հատկապես՝ Գյումրիում, Բալասանյանի դաշինքին սատարելով: Ցուցակների ճշգրտումից հետո պարզ կլինի նաև ՀՀԿ երախտապարտության կամ երախտամոռության աստիճանը...

Քաղաքական դաշտում շրջանառվող վարկածների թվին է դասվում նաև այն լուրը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չի գտնի իր տեղը՝ «լավագույն եռյակում»: 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։ Սակայն այս ընտրություններին ընդառաջ՝ Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է նկատվում, ինչը բնավ անսպասելի անակնկալների շարքից չէ: Հակառակ դեպքում, դա որևէ կերպ չէր տեղավորվի ՀՀԿ-ի ստանձնած «փոփոխությունների դրոշակակրի» նոր ամպուլայի մեջ:

Գլխավոր հարցի պատասխանը նույնպես մշուշոտ է: Կգլխավորի՞ արդյոք Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ իրականություն կդառնա այն, ինչ կանխատեսում էին փորձագետները, այն է՝ նախագահը կտա իշխանության սահուն փոխանցման գործընթացի սկիզբը ոչ միայն երկրում, այլ նաև ՀՀԿ ներսում: Ցուցակում չընդգրկվելու մասին որոշում կայացնելու պարագայում, առավել հավանական է, որ Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը: ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն, ամենայն հավանականությամբ, կլինի Արմեն Աշոտյանը, շտաբում կլինի նաև նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը:

ՀՀԿ ռեյտինգային ցուցակի ոդիսականն այսքանով չի ավարտվում: Դեռևս բաց է նաև ցուցակում այն գործչի ներգրավման հարցը, ում և ենթադրվում է փոխանցել իշխանությունը: ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը նշել էր, որ հենց Կարեն Կարապետյանի օգնությամբ է ջանալու փոփոխություններ մտցնել ՀՀԿ զարգացման վեկտորի մեջ: Սակայն կուսակցությունը դեռևս չի հաջողացնում գտնել Կարապետյանի՝ երկրում 5 տարի մշտական բնակության տեղեկանքի հետ կապված հարցի լուծումը: Այս պարագայում ՀՀԿ ցուցակը կարող է զրկվել նաև այդքան գովաբանված դրայվից: Քանի որ իրավական հիմքերը հեղհեղուկ են, իսկ Կարապետյանը, լինելով ՀՀԿ քիչ թե շատ ընկալվող գործիչներից մեկը, դժվար թե դիմի կեղծ տեղեկանքների ավանտյուրայի, ապա հարց է առաջանում՝ ովքե՞ր են ՀՀԿ նախընտրական ցուցակի առավել հավանական «ռեզերվիստները»:

Թերևս, անգամ ամենալավատեսները չեն կարող ակնկալել նոր անունների հայտնվելը թոփ-հնգյակում: Առավել հավանական փոխարինողներն են Տարոն Մարգարյանը, Վիգեն Սարգսյանը և Արփինե Հովհաննիսյանը: Այս եռյակը տվյալ պահին ՀՀԿ լավագույն այլընտրանքն է, որը բաղկացած է հնարավորինս քիչ ինտրիգների և կուլիսային խաղերի մեջ ներգրավված անձանցից:

Միաժամանակ, ՀՀԿ-ական կանանց տունն էլ կռիվ է ընկել…կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար թեժ պայքար են սկսել: Ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն առաջարկել էր, որ ճիշտ կլինի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ Այս առաջարկն այնքան էլ դուր չէր եկել մշտապես ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցրած ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չէ, որ խաղաղ է «հանրապետական թագավորությունում», հետևաբար, յուրաքանչյուր պահի կարող ենք սպասել նորանոր վերադասավորումների և էլ ավելի հետաքրքրական զարգացումների..

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 2211 անգամ
 
Լրահոս
23 Փետ
«Իրատես». Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն«ՉԻ». Ցանկանում է վերահսկել «Ժամանակ». Հայաստանի միայնությունը «Փաստ»․ 12 միլիոն դրամ՝ հեռախոսազրույցների համար «Փաստ»․ Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին«Ժողովուրդ». Նոր սկանդալ«Ժողովուրդ». Ժողովո՞ւրդը կընտրիԵվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)Ամենադաժան մարդասպաններն ու մոլագարները և նրանց կյանքի պատմությունները 150 հազար դոլարանոց ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին է (ֆոտո)Գիտնականները պարզել են ինչպիսի աղջիկներ են ավելի հաճախ սեքսին համաձայնում Մաշտոցի պողոտան՝ 1907 թվականին (ֆոտո) Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել «Սա խայտառակություն ա ու ամոթ»Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդանոցի միջանցքում լքված հիվանդի մասին զեկույցները Դեպի եվրատեսիլ. ուղիղ միացում«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան «Արսենալ». իսկ ինչու՞ «էմիրեյթս» Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ- ների փետրվարի 21-ի ամփոփագիրը Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Այն, ինչ բժիշկները գտան այս կնոջ ականջում, ուղղակի սարսափելի էր. ինչպե՞ս էր դա հայտնվել այնտեղ (տեսանյութ՝ մեծերի համար)Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում (տեսանյութ)Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Instagram-ում նոր կուռք է հայտնվել. անթերի կազմվածքով գեղեցկուհի (լուսանկարներ) «Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում «Ալաշկերտ»-ի նորեկի գեղեցիկ գոլերը՝ «Ամկար»-ում (տեսանյութ) Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում. Արմեն Սարգսյան Հասարակությունը հաղթեց. «Քարերի սիմֆոնիայի» մոտ տեղի ունեցող շինարարությունը դադարեցվել էԲաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումըՄադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի ՀայաստանՍտամբուլում Դաթոյի սպանությունը կարող է պատվիրած լինել Զապը. Crime RussiaԱղջիկների՝ կուսությունը կորցնելու միջին տարիքն աշխարհի տարբեր երկրներում «Ռեալ»-ը առանց Ռոնալդուի չի պարտվում 18 անընդմեջ (տեսանյութ)Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ Այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք է (տեսանյութ) Յանա Եգորյանը ուժերը փորձել է սնոուբորդում (տեսանյութ)Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում էՍերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն (լուսանկարներ)Օլիմպիական խաղեր Գերմանիայի հավաքականը ոսկե մեդալների քանակով անձնական ռեկորդ սահմանեցՖլորիդայում տղամարդը ձեռքով կերակրում է ահռելի չափերի հասնող ձկանը (տեսանյութ)Ահա թե ինչ է տեղի ունենում ձեր ուղեբեռի հետ, երբ դուք նստում եք ինքնաթիռ (տեսանյութ)Չինաստանում թաղման ժամանակ ստրիպտիզը կարգելվի (տեսանյութ)«Նայիր աչքերին ու սիրտը կտեսնես, եթե մաքուր ես»
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Ադրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին (տեսանյութ)«Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացվածՕլիմպիական խաղերում ելույթի ժամանակ մարզուհու կուրծքը բացվել է (տեսանյութ)
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Սարսափելի դեպք. Մետրոյի վագոնը թռցրել է կնոջ գլուխը
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը