«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում….

Аналитический

Ինչպես և մյուս բոլոր կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես այս օրերին զբաղված է իր նախընտրական ցուցակը կազմելով: Սակայն, կարծես թե այդ գործընթացը իշխող կուսակցության մոտ սպասվածի պես հարթ չի ընթանում: Կուսակցության վերնախավում մինչ օրս քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. ենթադրվում է, որ յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։ Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի: Միևնույն ժամանակ` ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ձգտելու է հնարավորինս թարմացնել իր ցուցակները, ջանալով ազատվել հասարակության կողմից, մեղմ ասած, չընկալվող և նույն ՀՀԿ–ի համար արջի ծառայություններ մատուցող թեկնածուներից:

Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նախընտրական ցուցակի հստակեցմանը՝ ակնկալելով սեփական ճակատագրի հարցում որոշակիություն, առանձին-առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Առաջին այցելուները գործարարներն են: Նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն եւ հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս: Դեռևս հասկանալի չէ՝ ՀՀԿ-ն շնորհակալ կլինի՞ այն փոքր ուժերին, որոնք ժամանակին սեփական հեղինակությունը կորցնելու գնով սատարեցին կառավարող կուսակցությանը և որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ ստացան խորհրդարանական մանդատներ: Արդյո՞ք ՀՀԿ-ն նոր գումարման ազգային ժողով կգնա հին «բեռը» ուսերին: Վերջին անգամ այդ ուժերը ՀՀԿ-ին լուրջ աջակցություն ցուցաբերեցին աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ հատկապես՝ Գյումրիում, Բալասանյանի դաշինքին սատարելով: Ցուցակների ճշգրտումից հետո պարզ կլինի նաև ՀՀԿ երախտապարտության կամ երախտամոռության աստիճանը...

Քաղաքական դաշտում շրջանառվող վարկածների թվին է դասվում նաև այն լուրը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդպես էլ չի գտնի իր տեղը՝ «լավագույն եռյակում»: 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։ Սակայն այս ընտրություններին ընդառաջ՝ Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է նկատվում, ինչը բնավ անսպասելի անակնկալների շարքից չէ: Հակառակ դեպքում, դա որևէ կերպ չէր տեղավորվի ՀՀԿ-ի ստանձնած «փոփոխությունների դրոշակակրի» նոր ամպուլայի մեջ:

Գլխավոր հարցի պատասխանը նույնպես մշուշոտ է: Կգլխավորի՞ արդյոք Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ իրականություն կդառնա այն, ինչ կանխատեսում էին փորձագետները, այն է՝ նախագահը կտա իշխանության սահուն փոխանցման գործընթացի սկիզբը ոչ միայն երկրում, այլ նաև ՀՀԿ ներսում: Ցուցակում չընդգրկվելու մասին որոշում կայացնելու պարագայում, առավել հավանական է, որ Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը: ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն, ամենայն հավանականությամբ, կլինի Արմեն Աշոտյանը, շտաբում կլինի նաև նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը:

ՀՀԿ ռեյտինգային ցուցակի ոդիսականն այսքանով չի ավարտվում: Դեռևս բաց է նաև ցուցակում այն գործչի ներգրավման հարցը, ում և ենթադրվում է փոխանցել իշխանությունը: ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը նշել էր, որ հենց Կարեն Կարապետյանի օգնությամբ է ջանալու փոփոխություններ մտցնել ՀՀԿ զարգացման վեկտորի մեջ: Սակայն կուսակցությունը դեռևս չի հաջողացնում գտնել Կարապետյանի՝ երկրում 5 տարի մշտական բնակության տեղեկանքի հետ կապված հարցի լուծումը: Այս պարագայում ՀՀԿ ցուցակը կարող է զրկվել նաև այդքան գովաբանված դրայվից: Քանի որ իրավական հիմքերը հեղհեղուկ են, իսկ Կարապետյանը, լինելով ՀՀԿ քիչ թե շատ ընկալվող գործիչներից մեկը, դժվար թե դիմի կեղծ տեղեկանքների ավանտյուրայի, ապա հարց է առաջանում՝ ովքե՞ր են ՀՀԿ նախընտրական ցուցակի առավել հավանական «ռեզերվիստները»:

Թերևս, անգամ ամենալավատեսները չեն կարող ակնկալել նոր անունների հայտնվելը թոփ-հնգյակում: Առավել հավանական փոխարինողներն են Տարոն Մարգարյանը, Վիգեն Սարգսյանը և Արփինե Հովհաննիսյանը: Այս եռյակը տվյալ պահին ՀՀԿ լավագույն այլընտրանքն է, որը բաղկացած է հնարավորինս քիչ ինտրիգների և կուլիսային խաղերի մեջ ներգրավված անձանցից:

Միաժամանակ, ՀՀԿ-ական կանանց տունն էլ կռիվ է ընկել…կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար թեժ պայքար են սկսել: Ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն առաջարկել էր, որ ճիշտ կլինի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ Այս առաջարկն այնքան էլ դուր չէր եկել մշտապես ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցրած ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չէ, որ խաղաղ է «հանրապետական թագավորությունում», հետևաբար, յուրաքանչյուր պահի կարող ենք սպասել նորանոր վերադասավորումների և էլ ավելի հետաքրքրական զարգացումների..

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное