Նոր Երզնկայում կաթսայատուն է պայթել. կատարվում է հետաքննություն

2017-01-11 13:20:12

Ոստիկանության Նաիրիի բաժին հունվարի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած անձ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1978 թվականին ծնված Թերեզա Ա.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տան բակում տեղակայված փայտե ինքնաշեն կաթսայատանը  էլեկտրաէներգիայի ժամանակավոր բացակայության պատճառով օդի ճնշման գոյացումից պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ամուսնու հայրը՝ 1947 թ. ծնված Նարիման Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Նարիման Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 602 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը