Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանի վրա


Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա։ Այս մասին հաղորդում է T24 թուրքական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ներկայում նմանատիպ պատ է կառուցվում թուրք-սիրիական սահմանի վրա, որն ունի 3 մետր բարձրություն և պատված է փշալարերրով։
Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։
Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։