Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարում տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները

2017-01-11 18:30:45

Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

Շրջանային մրցաշարի բոլոր 5 պարտիաներում կողմերից մեկը հաջողության հասավ: Այս տուրում առաջինն իր պարտիան ավարտեց Արամ Հակոբյանը, ով 21 քայլում կարողացավ հաղթել Վոյտեխ Պլատին: Երրորդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Դմիտրի Գորդիևսկին մրցում էր Ռոբերտ Աղասարյանի հետ: Սևերով խաղացող Աղասարյանը կարողացավ հաղթանակ տոնել և միավորներով հավասարվեց Գորդիևսկուն: Արման Միքայելյանը հաղթանակ տարավ Ստանիսլավ Բոգդանովիչի նկատմամբ, Հովիկ Հայրապետյանը հաղթեց Դավիթ Պառավյանին, իսկ Լևոն Բաբուջյանն ուժեղ գտնվեց Վահե Բաղդասարյանից:

3 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Արման Միքայելյանը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանն իրենց ակտիվում գրանցել են 1.5-ական միավոր և կիսում 5-6-րդ հորիզոնականները, իսկ Վոյտեխ Պլատը, Ստանիսլավ Բոգդանովիչը, Վահե Բաղդասարյանն ու Դավիթ Պառավյանը վաստակել են 1-ական միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 164 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը