1 գիշերում Երևանում թալանվել է 3 տաքսի ավտոմեքենա (տեսանյութ)

2017-01-11 15:30:50

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում տեղի ունեցած 3 ավտոմեքենաներից կատարված գողության փաստով։

Այդ օրը, ժամը 08։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 39-ամյա Ազատ Գրիգորյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց բակի ավտոտնակից կատարել են գողություն։

Պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 00։10-ից մինչև առավոտյան ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք Հերացի փողոցի թիվ 24 շենքին կից N 4, 29 և 48 ավտոտնակների դռները բացելու միջոցով գողացել են Ա. Գրիգորյանին պատկանող Opel Omega մակնիշի 34 VՍ 135 համարանիշի, Հերացի փողոցի 20 շենքի բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանին պատկանող Opel մակնիշի 27 ՕՏ 290 համարանիշի և Մյասնիկան պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Գեորգի Պողոսյանին պատկանող Daewoo Nexia մակնիշի 34 NՍ 204 համարանիշի ավտոմեքենաներից տարբեր ավտոպահեստամասեր։

Մանրամասն՝ shamshyan.com-ում:

 

Դիտվել է 1446 անգամ:

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը