В ожидании новой "Третьей Силы" Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Эмма Палян Обманутые бархатной революцией. Как Пашинян и его командa ввели в заблуждение экоактивистов Политический торг между НАТО и Азербайджаном вступает в новую фазу. В жертву принесут Армению Комиссия «Ай Дата» организовала в Конгрессе США обсуждения на тему прав армян Нагорного Карабаха Армения прилагает все усилия для подписания мирного договора с Азербайджаном: министр ИД Армении Армения и Казахстан имеют возможность открыть новую страницу в двусторонних отношениях: министр ИД Армении За пять месяцев из Армении выехали и не вернулись 7 825 граждан из Нагорного Карабаха Главные новости Армении за неделю Столтенберг: Мы надеемся на достижение устойчивого мира между Азербайджаном и Арменией 

Իրավիճակ է փոխվել….

Аналитический

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ շատ է խոսվում դաշտում հնարավոր վերադասավորումների, քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափերի մասին: Սակայն աչքաթող է արվում այն մթնոլորտը և միջավայրը, որը ձևավորվել է մեր երկրում վերջին ընտրություններից հետո, այն, թե ինչ գաղափարական պաշարով և պատրաստվածության աստիճանով ենք մոտենում այս ընտրություններին:

Առաջին հերթին հարկավոր է նշել, որ կայանալիք ընտրությունները լինելու են առաջինը՝ նոր սահմանադրության ընդունումից հետո: Առաջինը՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով: Փաստացի՝ այս ընտրություններին ընդառաջ՝ էականորեն աճել է կուսակցությունների ինստիտուտի դերը: Ցավոք սրտի, ՀՀ կուսակցական գործիչների և կուսակցությունների գործունեությունը, որպես կանոն, մեծ մասամբ չի համապատասխանում այն ինստիտուցիոնալ չափանիշներին, որոնցով հասարակությունը կառուցում է իր սպասումներն ու պատկերացումները դրանց մասին: Կուսակցական դաշտի բազմազանությունը և այդ կուսակցություններից շատերի ծրագրային դրույթների նմանություններն առաջացնում են խառնաշփոթ, ինչը բացասաբար է ազդում թե՛ բնակչության մի ստվար զանգվածի շահերի չարտահայտված լինելու, և թե՛ բազմաթիվ կուսակցությունների գործունեության արդյունավետության վրա: Այսպիսի իրավիճակում ենք մոտենում գալիք ընտրություններին: Ներկայում ՀՀ-ն ապրում է նախընտրական մի նոր շրջափուլ, որը բոլորիս առաջ բացելու է ընտրական համակարգի մի նոր էջ: Թե ինչպես այն կաշխատի իր նոր չափորոշիչներով, ականատես կլինենք առաջիկա գարնանը:

Այս ընտրություններին ընդառաջ՝ նկատվում է աննախադեպ քաղաքական ակտիվություն: Թեև ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ է նոր Սահմանադրությանը, սակայն փորձելու են օգտվել դրա ընձեռած հնարավորություններից, այդպիսով մտնելով Սերժ Սարգսյանի հռչակած խաղի նոր կանոնների տրամաբանության մեջ: Դա ենթադրում է քաղաքական համակարգի որոշակի վերաֆորմատավորում եւ իշխանության ձեւավորման որոշակի սկզբունքներ: Այս գործընթացից չի կարող դուրս մնալ նաեւ իշխող ՀՀԿ-ն, ավելին, դատելով վերջին շրջանի զարգացումների տրամաբանությունից՝ այս գործընթացների թիրախը հենց ՀՀԿ-ն է:

Սակայն այսօր կառավարող հանրապետական կուսակցությունն այլևս չունի այն քաղաքական մոնոպոլիան, որին տիրապետում էր նախորդ ընտրություններին ընդառաջ: Հանրապետականն այս ընթացքում «հաջողացրեց» փոշիացնել հասարակության վստահության կապիտալը, անգամ կուսակցության ներսում և կառավարությունում հաճախակի կատարվող փոփոխությունները չօգնեցին վերականգնել երբեմնի դիրքերը: Այս փաստը, անշուշտ, սասանել է քաղաքական դաշտի միաբևեռությունը: Մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր կարողացել են հարմարվել քաղաքական կլիմային և առնվազն փորձել որպես այլընտրանք հանդես գալ՝ ամրապնդելով ընդդիմադիր բևեռը: Այս ընտրություններին ընդառաջ՝ ավելի, քան երբևէ՝ օրակարգային է քաղաքական սերնդափոխության հարցը: Մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր հրավիրել են քաղաքական դաշտի ուշադրությունը այս օրակարգային անհրաժեշտության վրա: Մասնավորապես, նորաստեղծ, սակայն արդեն իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացրած «Միասնություն» համազգային շարժումը բազմիցս մատնանշել է բնական սերնդափոխության, պետության կառավարման փիլիսոփայության փոփոխության, երիտասարդ հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի ապահովման անհրաժեշտության մասին՝ քաղաքական լուրջ սերնդափոխությունը դիտարկելով իբրև քաղաքական դաշտի որակական բարեփոխման, երկրի զարգացման կարևորագույն նախապայման:

Գալիք ընտրությունների մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՀՀԿ-ն արդեն կարիք չի ունենա «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության խնդիրը կլուծի կոալիցիաների, կամ «ազգային համաձայնության կառավարության» միջոցով, որի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա ոչ միայն պարզ ընտրական հնարք է, այլեւ կուսակցության «ներքին հեղաշրջման» գործընթաց, երբ տեղերում իշխանությունից հեռացվում են հնաբնակ ՀՀԿ-ականները, որոնք ներկայացնում են ներկուսակցական տարբեր խմբավորումներին: Զուգահեռ՝ այդ խմբավորումներից մաքրվել է նաեւ նոր կառավարությունը: Գաղափարը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձևավորել լայն կոալիցիա և միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես և կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Թերևս մեր ընդդիմության պառակտվածությունը և ազգային միասնության գաղափարի շուրջ միավորվելու անկարողությունն է, որ ընտրությունից ընտրություն՝ փոփոխության չի ենթարկվում: Այս ընտրություններն աչքի են ընկնելու նաև դաշինքային ֆորմատների առատությամբ: Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաև, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին:

Այս ընտրություններին ընդառաջ՝ ձևավորվել է մի արտառոց իրավիճակ, երբ իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:

Մի բան պարզ է՝ այս ընտրություններն անցնելու են թեժ պայքարի մթնոլորտում, անշուշտ կլինեն նաև քաղաքական մենթալիտետի մաս դարձած խարդավանքները և «գոտկատեղից ներքև» խփելու մարտավարությունը: Բայց հաշվի առնելով նաև մեր հասարակության քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացումը, որը նշանակալի էր անցած տարիների ընթացքում, հասարակության լայն զանգվածների մոտ քաղաքացիական պատասխանատվության ամրապնդումը, այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն է լինելու քաղաքացիների՝ սեփական քվեին տեր կանգնելու վճռականությունը, ինչը քաղաքացիական գիտակցության հասունության բարձրագույն դրսևորումն է: «Որքան ուզենք՝ այնքան կխփենք» մոտեցումն իրեն սպառել է: Իրավիճակ է փոխվել….

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Байден: Проведение крупной наземной операции в Рафахе станет ошибкой ИзраиляУченые выяснили, как бактерии спасают растения от засухиВ ожидании новой "Третьей Силы"Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Эмма ПалянОбманутые бархатной революцией. Как Пашинян и его командa ввели в заблуждение экоактивистовПолитический торг между НАТО и Азербайджаном вступает в новую фазу. В жертву принесут АрмениюГенсек ООН призвал Россию и США вернуться к переговорам по ДСНВ-3Грузия должна сделать больше, чтобы сдержать Россию: СтолтенбергЕС о выборах в России: голосование «не было свободным и честным»Генсек НАТО прибыл с визитом в ГрузиюКомиссия «Ай Дата» организовала в Конгрессе США обсуждения на тему прав армян Нагорного КарабахаМы близки к миру больше, чем когда-либо: АлиевДля нас Ереван играет особую роль как в СНГ, так и на Южном Кавказе: Министр иностранных дел КазахстанаЕврокомиссар заявил, что конфликт в Украине изменил экономическую картину ЕСАрмения прилагает все усилия для подписания мирного договора с Азербайджаном: министр ИД АрменииМхитар Айрапетян намекнул на исключение российских телеканалов из общественного мультиплекса АрменииЕС утвердит новую помощь Киеву в размере €5 млрдАрмения и Казахстан имеют возможность открыть новую страницу в двусторонних отношениях: министр ИД АрменииСерия А: Все голы 29-го тураМатвиенко поздравила Путина с победой на выборахВ Румынии строится крупнейшая в Европе военная база НАТОПашинян встречается с жителями Воскепара, Баганиса и соседних населенных пунктовГрузия отказалась выполнять приказы УкраиныНазвана дата официального подведения итогов выборов президента РФЧлены «Айакве» обратились к депутатам НС Армении в связи с заявлением Пашиняна о сдаче сел Тавуша«Наконец-то»: Ремонтные работы Артистического театра «Мгер Мкртчян» в Ереване завершеныЕреван пополнится еще 171 новым автобусомЗа пять месяцев из Армении выехали и не вернулись 7 825 граждан из Нагорного КарабахаАршак Карапетян прокомментировал заявления Никола Пашиняна: С ним давно не ведут переговоры, а требуютВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 МАРТАИран увеличит добычу нефти на 400 тысяч баррелей в день в рамках контракта по развитию 6 нефтяных месторожденийНазван первостепенный фактор качественного снаГлавные новости Армении за неделюСтолтенберг: Мы надеемся на достижение устойчивого мира между Азербайджаном и АрмениейВ Москве перенесли прощание с ШирвиндтомАс-Сиси: Египет не допустит принудительного перемещения палестинцев из ГазыЗвезда «Ворониных» стала жертвой мошенников: «Проплакала все утро»Раскрыты характеристики нового смартфона HuaweiГенсек НАТО отбыл в АзербайджанЦискаридзе об отмене концертов российских артистов за рубежом: «Надо переждать»Евросоюз предоставит Египту финансирование в размере 7,4 млрд. евроДжей Кей Симмонс ответил, планирует ли играть Омни-мэна в фильме «Неуязвимый»МИД Армении поздравил Ирландию с Днем святого ПатрикаВ США заявили, что Белый дом пытается выйти из конфликта на УкраинеПремьер-министр Бельгии призвал Израиль не использовать голод в качестве «оружия войны» в ГазеБлогерша попала в больницу из-за взрыва освежителя воздухаБайден о выборах: Один кандидат слишком стар и психически непригоден для того, чтобы быть президентом. Другой – это яЛиндси Лохан впервые за долгое время вышла на публику с сыномАнкара не признает незаконную аннексию Крымского полуострова Россией: МИД ТурцииПростой анализ крови может спрогнозировать риск долгосрочных проблем с легкими, вызванных COVID-19 – исследование
Самое популярное