00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ում է սիրում Արփինե Հովհաննիսյանը․ նա այս մասին խոսում է առաջին անգամ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր 36 ժամ ջուր չի լինելու Նոր Սահմանադրությունը գրած Վարդան Պողոսյանը ևս պարգևատրվեցՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցականաբաշխությանը ՀՀ նախագահն Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստներիԲանահավաք Անդրանիկ Մանուկյանին Սերժ Սարգսյանը պարգևատրել է երախտագիտության մեդալովԱրմեն Էլբակյանը պարգևատրվել է թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համարՆախագահի կողմից վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգչուհի Էմմա ՊետրոսյանըԵրգիչ Ռազմիկ Ամյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչումով

Նաիրիտցիները նամակով դիմել են «Միասնություն» համազգային շարժմանը և մյուս քաղաքական ուժերին

Նաիրիտի համակարգող խումբը նամակով դիմել է քաղաքական ուժերին, կուսակցություններին, որը ներկայացնում ենք ստորև.

Հայկական Վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն, Համախմբում, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ Դեմոկրատներ, Հայաստանի Դեմոկրատական,Ալյանս կուսակցություններին, «Միասնություն» համազգային շարժմանը.

Տարիներ ի վեր Նաիրիտը եղել և մնում է նաիրիտցու հիմնական չլուծված խնդիրը։ Ինչու չէ՝ այն անհանգստացնում է կառավարության անդամներին ևս։ Իսկ անհանգստացնում է այնքանով, որ մնացել է նրանց կոկորդին, ինչպես՝ ձկան փուշը։

Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սննանկացած Նաիրիտ, որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիր», մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։
Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։

Ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում ձեզ միավորվել, միավորվել Նաիրիտի պես հսկայի շուրջ՝ ապացուցելու, որ ևս անհանգստացած եք Նաիրիտի խնդրով և Հայաստանի ապագայով, ու ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու, գործելու հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։
Հիշեցում․ Ետադարձ հայացք գցելով մեր համատեղ անցած ուղուն, զարմանքով նկատում ենք․

Մենք՝ նաիրիտցիներս, ձեր հետ միասին, ձեր օգնությամբ մեր երկու տարվա պայքարի ընթացքում կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել հանրության լայն խավերին։ Մենք օրինակ դարձանք անարդարության զոհ դարձած բազմաթիվ խմբերի համար, որոնք համախմբվելով, փորձեցին կառավարությունից ստանալ իրենց մտահոգող պատասխանները, պայքարի միջոցով լուծել իրենց հուզող հարցերը։ Իսկ մենք շատ բանի հասանք․

1. Աշխատավարձի ստացում՝ չնայած կառավարության ընդդիմությանը,
2. Սնակության գործընթացի ձգձգում շուրջ մեկ ու կես տարի,
3. Գործարանի տարածքում մասնագետների մասնակի պահպանում,
4. Կուսակցությունների կողմից ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում,
5. Տնօրենի փոփոխության որոշման կասեցում՝ հաշվի առնելով վերջինիս մասնակցությունը թալանին,
6. Բանակցություններ Եվրոպական հոլդինգի ղեկավարի հետ՝ համաձայնություն ստանալով ներդրումային ծրագրով հանդես գալու և Նաիրիտը վերակենդանացնելու։

Դա նրանից է, որ մենք ուժեղ ենք․․․ Դա նրանից է, որ մենք մենակ չենք։

Մեր կողքին են կուսակցություններ, որոնց անտարբեր չի թողել մեր հոգսը։ Մեր պահանջը մտահոգել է նրանց և ստիպել հանդես գալու նաիրիտցու անունից՝ նաիրիտցու պահանջով։
Մեր կողքին են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց առայսօր մտահոգում է մեր խնդիրը։ Նրանք շատ են, իսկ նրանց գործը՝ բացառիկ անփոխարինելի։ Ցավոք, նրանց շարքերում չեն իշխանական լրատվությունները։
Մենք համոզված ենք․

Դուք բոլորդ ասելիք ունեք․․․ Դուք հզոր եք, եթե համախմբված եք․․․ Ուրեմն համախմբվեք ՆԱԻՐԻՏԻ շուրջ՝

• «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (ՀՎԿ)
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
• «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
• «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
• «Ժառանգություն» կուսակցություն
• «Համախմբում» կուսակցություն
• «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
• Լուսավոր Հայաստան կուսակցություն (ԼՀԿ)
• Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)
• «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (ԱԴԿ)
• Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)
• «Միասնություն» համազգային շարժում

Շատ և շատ կուսակցություն-խմբակցություններ նշված չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մենք սպասում ենք բոլորիդ։ Սպասում ենք՝ փրկելու երբեմնի հսկային՝ ձե՛զ հետ․․․միասի՛ն․․․

Մենք՝ նաիրիտցիներս, որ երկար տարիներ աշխատել ենք և արարել Նաիրիտում, երբևէ չենք մտածել, որ կարող ենք կանգնել նման խնդրի առջև։ Նաիրիտը եղել է 2000 և ավելի նաիրիտցու և նրանց ընտանիքների կերակրողը։ Այն սովորական աշխատավայր չէր մեզ համար․ Նաիրիտը մեր երկրորդ տունն էր, և այն կորցնելու վախը մեզ ավելի մոտեցրեց նրան, մոտեցրեց այնքան, որ մենք՝ նաիրիտցիներս, պատրաստ ենք ցանկացած անկանխատեսելի, խելահեղ քայլի՝ մեր երկրորդ տունը ետ բերելու պայմանով։

Քաղաքական գործիչնե՛ր․․․ Ակնկալվում է ձեր աջակցությունը և գործուն օգնությունը՝ Նաիրիտը փրկելու հարցում։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ միավորվել այդ հարցի շուրջ։

Մեր պայքարի այս երկու տարիները մեզ շատ բան սովորեցրին։ Մենք ունենք հարստություն՝ ի դեմս Նաիրիտի և պարտավոր ենք այն պահպանել ՀՀ գալիք սերունդների համար։

Մենք՝ նաիրիտցիներս, մտել ենք պայքարի մեջ անկախ մեր կամքից՝ հանդիպելով ղեկավարության քար անտարբերությանը։ Մեզ դարձրեցի՛ն պայքարող։ Ու մենք այսպիսին ենք ՀՀ որոշ ղեկավարների վատ կառավարման, անգործության շնորհիվ։

Հարգելի՛ կուսակցական կազմակերպության անդամներ, մենք պայքարում ենք՝ չունենալով ճկունություն, դիվանագիտական փորձ, և ընդհանրապես՝ փորձառություն։

Միաժամանակ ապացուցել ենք, որ ստեղծել ենք խումբ, որն ընդունակ է փոփոխություն մտցնելու քաղաքական դաշտում։ Այս 2 տարիների անդադար պայքարի ընթացքում ստեղծել ենք նաիրիտցիների շարժումը (պայքարը) համակարգող խումբ, որը ոչնչով չի զիջում որևէ ընդդիմադիր կուսակցության։ Ավելին՝ անզիջում պայքար է մղում և ապացուցում, որ ընդունակ է պայքարելու և հաղթանակ տանելու։ Այդ է պատճառը, որ խումբը կուսակցությունների կողմից որակվել է որպես անզիջում պայքարի խորհրդանշող տեսակ, որը երբեք չի նահանջում։

Դա նրանից է, որ մենք համառ ենք․․․Դա նաև նրանից է, որ մեր պահանջն է արդար, իսկ մենք դրա անկոտրում կրողն ենք ու բարձրաձայնողը։ Իսկ պահանջում ենք, որովհետև ՀՀ քաղաքացու կեցությունը մտահոգում է մեզ, ինչպես կմտահոգեր ցանկացած լուրջ կազմակերպության, ինչպես, ցավոք, պարտավոր էր մտահոգել իշխանական ուժերին։

Այս ամենը շատ քիչ է արդյունքի հասնելու համար։ Մեզ պետք է ձեր բոլորի աջակցությունը։

Նաիրիտի հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար ներկայացնում ենք առաջարկներ, որի շուրջ պետք է աշխատել և պայքարել․

1. Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բայց ապարդյուն։

2. Կիրառել քայլեր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանը օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։

3. Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։

4. Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարիչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։

5. Արագացնել ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև Նաիրիտի համակարգող խմբի անդամներին։

դիտվել է 777 անգամ

Լրահոս
29 Մայ
Պոլ Պոգբան շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՀենրիխ Մխիթարյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցականաբաշխությանը (լուսանկար)Արթուր Ալեքսանյանը և Նազիկ Ավդալյանը Հանրապետության տոնը նշեցին վերականգնողական շրջան անցնող զինվորների հետ«Երբեք չենք մոռացել, որ մեր առջև հայ է, այսինքն՝ թշնամի է»․ «Հաքքին.ազ»-ի տխրահռչակ խմբագիրՈւմ է սիրում Արփինե Հովհաննիսյանը․ նա այս մասին խոսում է առաջին անգամ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր 36 ժամ ջուր չի լինելու Նոր Սահմանադրությունը գրած Վարդան Պողոսյանը ևս պարգևատրվեցԱՄՆ-ում տղամարդը հրաձգություն է կազմակերպել. կա 8 զոհՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցականաբաշխությանը ՀՀ նախագահն Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստներիԲանահավաք Անդրանիկ Մանուկյանին Սերժ Սարգսյանը պարգևատրել է երախտագիտության մեդալովԱրմեն Էլբակյանը պարգևատրվել է թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համարՆախագահի կողմից վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել երգչուհի Էմմա ՊետրոսյանըԵրգիչ Ռազմիկ Ամյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչումով«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությությունը (ուղիղ հեռարձակում)ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել են 1-ին աստիճանի շքանշանով Հայության ռուսական կոնցեպտի համաձայն, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուցՍա ընդհանրապես զգե՞ստ է. դերասանուհին Կանն-2017-ի ժամանակ ցուցադրել է մարմնի ամենաինտիմ մասերը Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմիցԱրարատի մարզում Mercedes-ի վարորդը մխրճվել է ցուցանակի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներըԷդուարդ Շարմազանովը մտքով, բազկով և հոգով հզորանալու կոչ է արել«Ալաշկերտ»-ը` Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 անձի են ձերբակալելՀՀ Նախագահը մեդալով է պարգևատրել Հենրիխ Մխիթարյանին Շնորհակալ եմ մեծ եղբայր. Մխիթարյանի անդրադարձը` Օբամեյանգի գոլին (տեսանյութ, լուսանկար)Սիլվա Հակոբյանը նոր` գեղեցիկ երգ է թողարկելՆախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներինՔորթնի Քարդաշյանը և Քենդալ Ջենները «գիշերազգեստով երեկույթ» են կազմակերպելԴուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են. ՍԴ նախկին անդամի բաց նամակը օլիգարխներինՄիջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներԲակո Սահակյանը համազգային խնդիր է մատնանշում«Առանց խնդիրների առաջընթաց չի լինում». Մանվել Գրիգորյանը` ՍարդարապատումՍա առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն էԽստորեն վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը. Դավիթ ՏոնոյանԴավիթ Հարությունյանը մի քանի օրից կխոսիԲաբլոյանը` Ազգային ժողովում կադրային ջարդի մասին Սարդարապատն` այսօր (լուսանկարներ)Դավաճան Վահան Մարտիրոսօղլուին ադրբեջանցիները վռնդել են Չլիներ 1918թ. մայիսի 28-ը, չէր լինելու նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը. Սերժ ՍարգսյանՎարչապետը System of a Down-ի երգով շնորհավորել է Հանրապետության տոնըԿարկուտը վնասներ է հասցրել Ջրառատավան գյուղինԻնչու՞ հենց Արփինե Հովհաննիսյանը1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը տեսաուղերձ է հղել «Բարսելոնա»-ն ` Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքովՆուրբ ու հմայիչ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակելՀետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կապ է հաստատել ՊՍԺ-ի հետ՝ Մորուայի տրանսֆերի համար
Ամենադիտված
Արտակարգ իրավիճակ Մեհմանդարի շուկայումԲացառիկ կադրեր Մերի Մակարյանի նշանդրեքի արարողությունից Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել...Սկանդալ քրդական համայնքում. Ինչո՞ւ մահմեդական քուրդ պատգամավորը խաչակնքվեց (տեսանյութ)«Փաստ»․ Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց»«Այդ անգուլպան շատ լավ գիտի... ». Արշակ Զաքարյանը՝ Հրաչ Մուրադյանի և «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասինՀատուցման ժամը մոտեցել է...Իվետա Մուկուչյանը չափազանց բաց զգեստով ցուցադրել է իր սեքսուալ ու կրքոտ մարմինը (լուսանկար) Նանան դարձել է անճանաչելի ու նմանվել բարբի տիկնիկիԼիլուն ամուսնացել է (լուսանկարներ)
Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) Ով է Սոչիում մեծ հեղինակություն ունեցող ձերբակալված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը (տեսանյութ) Հղի կնոջ քայլվածքը դուր չեկավ սահմանապահին․ տեսեք, թե 60 հազար դոլար արժողությամբ ինչ դուրս բերեցին նրա որովայնից (լուսանկար)Հայտնի է, թե ով է հաղթում Երևանի ավագանու ընտրություններում (թարմացվող)
Քուվեյթի թագաժառանգը հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված (թարմացված, տեսանյութ)Ալիևը պատրաստվում է պատերազմի...Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Սկանդալ՝ Մոսկվայի ու Բաքվի միջև...Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Արման Սահակյանը ֆուրոր է արելԿարապետյանին կկրճատենԱղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)