Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union 

Նաիրիտցիները նամակով դիմել են «Միասնություն» համազգային շարժմանը և մյուս քաղաքական ուժերին

Society

Նաիրիտի համակարգող խումբը նամակով դիմել է քաղաքական ուժերին, կուսակցություններին, որը ներկայացնում ենք ստորև.

Հայկական Վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն, Համախմբում, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ Դեմոկրատներ, Հայաստանի Դեմոկրատական,Ալյանս կուսակցություններին, «Միասնություն» համազգային շարժմանը.

Տարիներ ի վեր Նաիրիտը եղել և մնում է նաիրիտցու հիմնական չլուծված խնդիրը։ Ինչու չէ՝ այն անհանգստացնում է կառավարության անդամներին ևս։ Իսկ անհանգստացնում է այնքանով, որ մնացել է նրանց կոկորդին, ինչպես՝ ձկան փուշը։

Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սննանկացած Նաիրիտ, որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիր», մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։
Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։

Ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում ձեզ միավորվել, միավորվել Նաիրիտի պես հսկայի շուրջ՝ ապացուցելու, որ ևս անհանգստացած եք Նաիրիտի խնդրով և Հայաստանի ապագայով, ու ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու, գործելու հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։
Հիշեցում․ Ետադարձ հայացք գցելով մեր համատեղ անցած ուղուն, զարմանքով նկատում ենք․

Մենք՝ նաիրիտցիներս, ձեր հետ միասին, ձեր օգնությամբ մեր երկու տարվա պայքարի ընթացքում կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել հանրության լայն խավերին։ Մենք օրինակ դարձանք անարդարության զոհ դարձած բազմաթիվ խմբերի համար, որոնք համախմբվելով, փորձեցին կառավարությունից ստանալ իրենց մտահոգող պատասխանները, պայքարի միջոցով լուծել իրենց հուզող հարցերը։ Իսկ մենք շատ բանի հասանք․

1. Աշխատավարձի ստացում՝ չնայած կառավարության ընդդիմությանը,
2. Սնակության գործընթացի ձգձգում շուրջ մեկ ու կես տարի,
3. Գործարանի տարածքում մասնագետների մասնակի պահպանում,
4. Կուսակցությունների կողմից ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում,
5. Տնօրենի փոփոխության որոշման կասեցում՝ հաշվի առնելով վերջինիս մասնակցությունը թալանին,
6. Բանակցություններ Եվրոպական հոլդինգի ղեկավարի հետ՝ համաձայնություն ստանալով ներդրումային ծրագրով հանդես գալու և Նաիրիտը վերակենդանացնելու։

Դա նրանից է, որ մենք ուժեղ ենք․․․ Դա նրանից է, որ մենք մենակ չենք։

Մեր կողքին են կուսակցություններ, որոնց անտարբեր չի թողել մեր հոգսը։ Մեր պահանջը մտահոգել է նրանց և ստիպել հանդես գալու նաիրիտցու անունից՝ նաիրիտցու պահանջով։
Մեր կողքին են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց առայսօր մտահոգում է մեր խնդիրը։ Նրանք շատ են, իսկ նրանց գործը՝ բացառիկ անփոխարինելի։ Ցավոք, նրանց շարքերում չեն իշխանական լրատվությունները։
Մենք համոզված ենք․

Դուք բոլորդ ասելիք ունեք․․․ Դուք հզոր եք, եթե համախմբված եք․․․ Ուրեմն համախմբվեք ՆԱԻՐԻՏԻ շուրջ՝

• «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (ՀՎԿ)
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
• «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
• «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
• «Ժառանգություն» կուսակցություն
• «Համախմբում» կուսակցություն
• «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
• Լուսավոր Հայաստան կուսակցություն (ԼՀԿ)
• Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)
• «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (ԱԴԿ)
• Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)
• «Միասնություն» համազգային շարժում

Շատ և շատ կուսակցություն-խմբակցություններ նշված չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մենք սպասում ենք բոլորիդ։ Սպասում ենք՝ փրկելու երբեմնի հսկային՝ ձե՛զ հետ․․․միասի՛ն․․․

Մենք՝ նաիրիտցիներս, որ երկար տարիներ աշխատել ենք և արարել Նաիրիտում, երբևէ չենք մտածել, որ կարող ենք կանգնել նման խնդրի առջև։ Նաիրիտը եղել է 2000 և ավելի նաիրիտցու և նրանց ընտանիքների կերակրողը։ Այն սովորական աշխատավայր չէր մեզ համար․ Նաիրիտը մեր երկրորդ տունն էր, և այն կորցնելու վախը մեզ ավելի մոտեցրեց նրան, մոտեցրեց այնքան, որ մենք՝ նաիրիտցիներս, պատրաստ ենք ցանկացած անկանխատեսելի, խելահեղ քայլի՝ մեր երկրորդ տունը ետ բերելու պայմանով։

Քաղաքական գործիչնե՛ր․․․ Ակնկալվում է ձեր աջակցությունը և գործուն օգնությունը՝ Նաիրիտը փրկելու հարցում։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ միավորվել այդ հարցի շուրջ։

Մեր պայքարի այս երկու տարիները մեզ շատ բան սովորեցրին։ Մենք ունենք հարստություն՝ ի դեմս Նաիրիտի և պարտավոր ենք այն պահպանել ՀՀ գալիք սերունդների համար։

Մենք՝ նաիրիտցիներս, մտել ենք պայքարի մեջ անկախ մեր կամքից՝ հանդիպելով ղեկավարության քար անտարբերությանը։ Մեզ դարձրեցի՛ն պայքարող։ Ու մենք այսպիսին ենք ՀՀ որոշ ղեկավարների վատ կառավարման, անգործության շնորհիվ։

Հարգելի՛ կուսակցական կազմակերպության անդամներ, մենք պայքարում ենք՝ չունենալով ճկունություն, դիվանագիտական փորձ, և ընդհանրապես՝ փորձառություն։

Միաժամանակ ապացուցել ենք, որ ստեղծել ենք խումբ, որն ընդունակ է փոփոխություն մտցնելու քաղաքական դաշտում։ Այս 2 տարիների անդադար պայքարի ընթացքում ստեղծել ենք նաիրիտցիների շարժումը (պայքարը) համակարգող խումբ, որը ոչնչով չի զիջում որևէ ընդդիմադիր կուսակցության։ Ավելին՝ անզիջում պայքար է մղում և ապացուցում, որ ընդունակ է պայքարելու և հաղթանակ տանելու։ Այդ է պատճառը, որ խումբը կուսակցությունների կողմից որակվել է որպես անզիջում պայքարի խորհրդանշող տեսակ, որը երբեք չի նահանջում։

Դա նրանից է, որ մենք համառ ենք․․․Դա նաև նրանից է, որ մեր պահանջն է արդար, իսկ մենք դրա անկոտրում կրողն ենք ու բարձրաձայնողը։ Իսկ պահանջում ենք, որովհետև ՀՀ քաղաքացու կեցությունը մտահոգում է մեզ, ինչպես կմտահոգեր ցանկացած լուրջ կազմակերպության, ինչպես, ցավոք, պարտավոր էր մտահոգել իշխանական ուժերին։

Այս ամենը շատ քիչ է արդյունքի հասնելու համար։ Մեզ պետք է ձեր բոլորի աջակցությունը։

Նաիրիտի հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար ներկայացնում ենք առաջարկներ, որի շուրջ պետք է աշխատել և պայքարել․

1. Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բայց ապարդյուն։

2. Կիրառել քայլեր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանը օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։

3. Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։

4. Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարիչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։

5. Արագացնել ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև Նաիրիտի համակարգող խմբի անդամներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegation
Most Popular