Դանակահարություն՝ Վարդանանց փողոցում. մեկ մարդ մահացել է

2017-01-11 16:38:00

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վարդանանց փողոցում դանկահարության դեպք է գրանցվել:

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում մահացած մարդ կա, իսկ մյուսին արնահոսությամբ տեղափոխում են հիվանդանոց, սակայն մանրամասները դեռևս պարզ չեն:

Ոստիկանությունն աշխատանքներ է տանում հանգամանքները պարզելու համար:

Սոնա Հարությունյան

Դիտվել է 2934 անգամ:


Լրահոս
17 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը