Ռոնալդուն՝ Մեսսիից շնորհավորանք չստանալու մասին

2017-01-11 17:18:11

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել Մեսսիի կողմից շնորհավորանքներ չստանալուն:

Հիշեցնենք, որ պորտուգալացին ՖԻՖԱ-ի վարկածով դարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

«Չեմ ստացել արդյոք շնորհավորական հաղորդագրություն Մեսսիի՞ց: Կատակո՞ւմ եք: Ես չունեմ նրա համարը: Նրան շնորհավորել եմ, երբ նա ստացավ «Ոսկե գնդակը»: Սակայն այս մրցանակաբաշխությանը նա չէր եկել: Դժվար է շնորհավորել ինչ որ մեկին, երբ ներկա չես միջոցառմանը: Կցանկանայի՝ մրցանակաբաշխությանը լիներ ոչ միայն Մեսսին, այլև ողջ «Բարսելոնան»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Larguero-ն:

 

Դիտվել է 1085 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը