Խամեսը մերժել է չինական ակումբի բացառիկ շահավետ առաջարկը

2017-01-11 19:18:16

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը մերժել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի շահավետ առաջարկը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Չինական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգհրինին ցանկանում է Խամեսին տեսնել իր թիմում:

Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը, սակայն, չի ցանկանում լքել մադրիդյան թիմը: Նշենք, որ չինական կողմը ֆուտբոլիստին 10 անգամ ավելի շատ աշխատավարձ է առաջարկում, քան Խամեսը ստանում է մադրիդյան թիմում:

«Արքայական ակումբում» Խամեսի տարեկան աշխատավարձը 5 մլն եվրո է: Իսպանիայի առաջնության 17 տուրերում Խամեսը մասնակցել է 9 խաղի, դարձել` մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

 

Դիտվել է 389 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը