Prada-ն մոդելներին թողել է ամայի լողափին
ОбществоPrada իտալական նորաձեւության տունը ներկայացրել է տեսանյութ, որը նվիրված է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուի թողարկմանը:
Հոլովակը հրապարակվել է YouTube-ում: Կարճամետրաժ ֆիլմի գործողությունը ծավալվում է մի քանի վայրում՝ բարձրահարկ շենքի տանիքին, գրասենյակում եւ ամայի լողափում: Գլխավոր գաղափարն ստեղծագործական սահմանափակումներից ազատվելն է:
Prada-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտանում է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել է Միլանում 1913 թվականին: 2015 թվականի հունվարի տվյալներով՝ Prada-ն ունի 594 խանութ: