Շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդի դիակ՝ վնասվածքների հետքերով (տեսանյութ)

2017-01-11 18:47:03

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հունվարի 11-ին` ժամը 11:30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998 թվականին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութը.

Դիտվել է 2925 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը