Հրշեջները մարել են Աղձքում բռնկված հրդեհը

2017-01-11 19:44:06

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 11-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 27-րդ փողոցի վագոն տնակում (սեփականատեր՝ Ն. Ե.):

Հրդեհը մարվել է ժամը 13.07-ին:

Մասամբ այրվել են տնակի հատակը՝ 2 քմ և պատերը ՝ 2 քմ:

Դիտվել է 124 անգամ:

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը