Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիայի հասարակության ներգրավվածության հարցը

2017-01-11 19:38:48

Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կազմակերպելու է «Հայոց ցեղասպանության ճանաչման գործին Թուրքիայի հասարակության ներգրավվածությունը» խորագրով կոնֆերանս` թուրք գործիչների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d'Armenie-ն, կոնֆերանսին կմասնակցեն հայտնի քաղաքագետ, սյունակագիր Չենգիզ Աքթարը, իրավապաշտպան Այշե Գյունայսուն, տնտեսագետ Ահմետ Անսելը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Կոնֆերանսը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:

Դիտվել է 310 անգամ:

Լրահոս
22 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը