Լեհաստան են ժամանել 300 ամերիկացի զինվորականներ

2017-01-11 20:44:05

Հունվարի 11-ին մոտավորապես 300 ամերիկացի զինվորականներից բաղկացած խումբ է ժամանել Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման՝ դաշինքի կողմից հավանության արժանացած պլանի շրջանակներում: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:

Գերմանիայից մեկնած զինվորականներով ինքնաթիռը վայրԷջք է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, ներկայում Լեհաստանի տարածքում է գտնվում արդեն շուրջ 1,3 հազար զինվորական ԱՄՆ-ից:

Գործակալության տվյալներով՝ հունվարի ընթացքում կշարունակեն Լեհաստան ժամանել ՆԱՏՕ-ի օգնական ուժերը: Այդ զորքերը կանցկացնեն մի շարք զինավարժանքներ, ինչից հետո դրանք կտեղաբաշխվեն մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Մերձբալթիկայի երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է 318 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը