Թրամփը հույս ունի կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ

2017-01-11 21:27:00

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: «Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել ԻՊ-ի հետ»,- Նյու-Յորքում հրավիրված ասուլիսում ասել է Թրամփը:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն»,- ավելացրել է նա:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ: «Ո՞վ է հավատում, որ Քլիթոնը կոշտ է եղել Պուտինի նկատմամբ, քան Թրամփը»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը:

«Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»,- եզրափակել է Թրամփը:

Դիտվել է 622 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը