Հայտնաբերվել է Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողին սպանողը
SocietyՔիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում և սովորում է Երևանի պետական համալսարանում: Նա կասկածվում է այսօր՝ հունվարի 11-ին, Վարդանանց 28 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Առավել մանրամասն` shamshyan.com կայքում: