Ինչ քաղաքական ապագա է սպասվում Շուշան Պետրոսյանին

2017-01-12 15:00:00

Խորհրդարանական ընտրություններից առաջ փորձեցինք պարզել, թե ինչ քաղաքական ապագա է սպասվում երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանին, սական վերջինս խուսափում է զրուցել լրագրողների հետ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք մասնակցելո՞ւ է ընտրություններին, լինելո՞ւ է ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ ոչ: Սակայն, լսելով, որ լրատվականից են անհանգստացնում, Շուշան Պետրոսյանը խուսափեց զրույցից՝ ասելով. «ուշ զանգահարեք»:

Մի քանի օր համառորեն զանգելուց հետո, ի վերջո՝ հաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ. այս անգամ էլ՝ հարցը լսելուն պես, առանց որևէ բան ասելու՝ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ շատ է քննարկվում Շուշան Պետրոսյանին այլևս ՀՀԿ ցուցակում չընդգրկելու հարցը:

Սոնա Հարությունյան

 

Դիտվել է 9950 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը