00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնալդ Թրամփը չարտասանեց «Ցեղասպանություն» բառըԲակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը«Լիվերպուլ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհՓաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատովՁերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել ԳազպրոմիցԳարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակիցՈւ՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնումՀրատապ. Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա

«Ժամանակ». Կարեն Կարապետյանին կգցե՞ն ծուղակը

 

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Արմենպրեսի» հետ զրույցում փաստորեն չի հերքել «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունը այն մասին, որ ՀՀԿ-ում առկա է Կարեն Կարապետյանին համամասնական ընտրացուցակում ներառելու խնդիր, քանի որ կա 5 տարի Հայաստանում մշտական բնակության հարցը: Կարեն Կարապետյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, դա ակնհայտ է, մինչդեռ պատգամավորական հավակնություն ունենալու, այսինքն՝ համամասնական ցուցակում տեղ գտնելու համար պետք է ապահովվի այդ ցենզը: Այդպիսով՝ Կարեն Կարապետյանը կանգնած է «ԺԷԿ-ի տեղեկանքի» լինել-չլինելու իրողության առջեւ:

1998 թվականին այդ «տեղեկանքը» իշխանության ճանապարհ բացեց Ռոբերտ Քոչարյանի առջեւ, բայց ոչ լեգիտիմ ճանապարհ: Այժմ այդ ճանապարհի առջեւ է Կարեն Կարապետյանը: «Ժամանակի» տեղեկությամբ՝ նա հրաժարվում է այդ տարբերակից: Վահրամ Բաղդասարյանը փաստորեն չի հերքում, թե կա այդպիսի խնդիր: Նա ընդամենն ասել է, որ Կարեն Կարապետյանին ցուցակում ընդգրկելու հարց չի քննարկվել:

Ինչ խոսք, ՀՀԿ-ի համար խիստ ցանկալի կլինի, որ Կարեն Կարապետյանը «ԺԷԿ-ի տեղեկանքով» ընդգրկվի ցուցակում: Բանն այն է, որ Կարապետյանը այժմ գտնվում է առնվազն լեգիտիմության մեկ քայլ բարձր աստիճանի վրա, քան ՀՀԿ-ն եւ նույնիսկ Սերժ Սարգսյանը: Դրա մասին վկայել էր նաեւ «Գելլափի» հայաստանյան գրասենյակի սոցհարցումը: «ԺԷԿ-ի թղթով» ցուցակ մտնելու դեպքում Կարեն Կարապետյանը առնվազն կհավասարվի ՀՀԿ-ին: Բայց դա չի լինի միայն հավասարություն, դա կլինի Կարեն Կարապետյանի սկզբի վերջն ու վերջի սկիզբը միաժամանակ: Այսինքն՝ Կարապետյանը կսկսի իր կայուն անկումը, ինչին, բնականաբար, ձգտելու են թե Սերժ Սարգսյանը, թե ՀՀԿ-ն՝ ունենալով իրենց առանձին մոտիվները, սակայն այդ հարցում ընդհանուր շահը:

Կարեն Կարապետյանը իշխող համակարգում ամենեւին երկնքից իջած հրեշտակ չէ , սա ինքնին հասկանալի է: Բայց համակարգում նա այժմ ունի իսկապես շահեկան դիրքեր, անգամ նրա նշանակումից հետո առաջացած սպասումների որոշակի սառեցման՝ ի դեպ, բնական սառեցման պայմաններում, քանի որ Կարապետյանը կամ որեւէ այլ վարչապետ օբյեկտիվորեն ի զորու չէր լինելու ներկայիս վիճակում ապահովել սպասումների նույն դինամիկայի պահպանում:

Կարապետյանի առանձնացված, այսպես ասած՝ կղզիացած ներհամակարգային դիրքը դիսկոմֆորտ է ամբողջ համակարգի համար, որքան էլ բոլորը հասկանում են, որ Կարապետյանը չի կարող առանց իրենց: Միեւնույն է՝ այն, որ Կարապետյան գործոնը կա, դա առաջացնում է անհանգստություն, անհարմարավետության զգացում եւ կասկածներ, թե ինչու կա, ինչքան կարող է լինել, եւ գլխավորը՝ ում շնորհիվ ու ինչի համար: Այդ հարցերը համակարգին տանջելու են այնքան, քանի դեռ Կարապետյանը չի դադարի լինել այն, ինչ դեռեւս կա:

ՀՀԿ-ին անդամակցությունը որոշակիորեն ցնցեց նրա այդ դիրքը, սակայն չփլուզեց: ՀՀԿ ցուցակում տեղ գտնելը, սակայն, կփլուզի, քանի որ Կարապետյանը չունի այդ ցուցակում լինելու իրավական հիմք: Իրավականությունը երբեք չի եղել Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի «թուլություն», սակայն այստեղ կա ներիշխանական լուրջ դիրքային պայքար, եւ հարցը վերաբերելու է հետընտրական հարաբերությունների պարզաբանմանը, եւ այդ իմաստով Կարեն Կարապետյանը կստանա լուրջ առավելություն:

Հարցը տվյալ դեպքում այն է նաեւ, այդ թվում՝ ՀՀԿ մեծամասնության համար, թե այդ առավելությունը լինելու է նաեւ Սերժ Սարգսյանի՞ նկատմամբ, թե՞ նրա գիտությամբ եւ աջակցությամբ, այսինքն՝ հենց նրա համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2681 անգամ
Լրահոս
25 Ապր
«Կարող ա մի օր Վանա լճի ափին համերգ դնեմ». ՄիշոԴոնալդ Թրամփը չարտասանեց «Ցեղասպանություն» բառըԲակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը«Լիվերպուլ»-ը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում. կա 1 զոհՓաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատովԱննա Գրիգորյան. «1915թ. չենք մոռանա, բայց գնալու ենք առաջ»Ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդՆիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել ԳազպրոմիցԳարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակիցԻնչո՞ւ Ալեք Մինասյանը Կանադայում սպանեց 1Օ մարդու (տեսանյութ)Ու՞մ են ՀՀԿ-ում մեղադրում միտինգների կազմակերպման մեջ և ու՞մ են տեսնում վարչապետի պաշտոնումՀրատապ. Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանաԿարապետյանը հեռախոսազրույցներ է ունեցել ղազախ և բելառուս գործընկերների հետԱռերեսվելու ժամանակն էNBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)Կառավարության կազմ կարող են ընդգրկվել այլ ուժեր. Նիկոլ ՓաշինյանՆեյմարի անձնական ինքնաթիռը (լուսանկարներ)«Բարսելոնա»-ի 19 տարեկանների թիմը` Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)Շտապ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրելՍերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ ՓաշինյանՀայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել (Տեսանյութ)ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ ՓաշինյանՍերժ Սարգսյանի հրաժարականից հետո կատարեց տված խոստումըԶարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման ՎարդանյանՍտրասբուրգում հիշում և պահանջում ենՀայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյան«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսները նրանք են (տեսանյութ)Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին հերքում էՍերժ Սարգսյանի հրաժարականը` «Время покажет» հաղորդման թեմա (տեսանյութ)Պահանջում են մարզպետի հրաժարականըԱդրբեջանական զինուժը նորից տեղաշարժվում է առաջնագծում (տեսանյութ)Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն ԿարապետյանԱլիևների թաքցրած թալանած ունեցվածքի տեղը հայտնի է«Արսենալ»-ը 50 մլն կտրամադրի նոր տրանսֆերների համարEl Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով«Արցախ»-ի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)Չեխիան հայ ազգի հետ սգում է ապրիլի 24-ը. Պետր Միկիսկա ՀՀԿ-ի պարտության գլխավոր պատճառը Հատում են «Նաիրի» բժշկական կենտրոնի բակի հսկա ծառերը (տեսանյութ)Երևանում բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետՆիդեռլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Արևմուտքի գնահատականը ՝ «թավշյա հեղափոխությանը»Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին«Ահա հետևանքը». Լուկաշենկոն՝ Հայաստանի մասինՀայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցների անդրադարձըՍիրուշոն ցույց է տվել, թե ինչպես են երիտասարդներն իր երգի ներքո տոնում վարչապետի հրաժարականը
Ամենադիտված
Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրըՍերժ Սարգսյանը լքեց Հայաստանի տարածքըՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՇտապ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրելԼյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդԵս անում եմ իմ քայլը. Բանտի պաշտոնյան միացել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումՄիխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԷդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)