00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)

«Փաստ». Կրկին Ղարաբաղի մասին, բայց այս անգամ Սեյրան Օհանյանի հայտարարությունը կարդալուց հետո

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպիսի մի հետաքրքիր իրավիճակ հայտնաբերեցի: Պարզվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կամ այսպես ասեմ' ղարաբաղյան խնդրի գոյությունը չափազանց օգնում է մեր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, տնտեսական գործիչներին, մտավորական գործիչներին: Դե, արվեստի գործիչների մասին չեմ խոսում, որովհետև նրանք լիուլի իրավունք ու հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կառուցել այս թեմայի վրա: Ազգային հարց, զգայացունց պատերազմական տեսարաններ, կռված տղերք, ինքնազոհության փթթուն օրինակներ և էլի նման բաներ: Կարո՞ղ է արվեստագետը արցունքները զսպել ու այս իրավիճակների ու թեմաների վերաբերյալ իր խոսքը չասել:
Բայց տվյալ դեպքում կարևորը առաջին շերտի մարդիկ են, որոնց մասին ասացի: Պատկերացնո՞ւմ եք' ով ուզում է, որ հասարակությունն իրեն տեսնի ու իր ձայնը լսի, դիմում է այս թեմային. այն կա մշտապես, մշտագո է, այժմեական է, այսրոպեական է: Կամ' ո՞վ կհամարձակվի թարս աչքով նայել հեղինակին' այս թեմայի' սուրբ թեմայի շուրջ տեսակետներ հայտնելու կամ այդ թեմայի շուրջ իր մտքերը դասավորել–շարադրելու համար:
Մի խոսքով, այս մարդկանց ընկալմամբ' սուրբ կովի նման մի բան: Խոսիր ու խոսիր հարցի շուրջ. ոչ ոք իրավունք չունի քեզ ընդհատել:
Փաստորեն այն մարդը, ով ուզում է քաղաքականության մեջ մնալ, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով ուզում է գալ քաղաքականություն, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով կորցնում է ոտքի տակի հողը, ու հեսա–հեսա կկորցնի պաշտոնը կառավարման ինչ–որ համակարգում կամ պառլամենտական դահլիճում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով այլևս չի սիրվում մարդկանց կողմից, կորցրել է իր վարկը հասարակության մեջ, բայց ցանկանում է մնալ նրա համակրանքի մատույցներում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով փող է ուզում աշխատել, բայց աշխատելու հարմար տարածք ու տարածություն չի գտնում, ղարաբաղյան հարցն ու Ղարաբաղն ինքը կա ու կա:
…Ինչո՞ւ ինձ ևս ոգեշնչեց Ղարաբաղի թեման: Կարդացի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտորումներն առ Ղարաբաղ: Իհարկե, հայտարարությունների ժանրով արված:
Ղարաբաղյան չլուծված հարցը չի խոչընդոտում Հայաստանի զարգացմանը: Այս պայմաններում ևս կարելի է զարգացնել երկիրը, և տնտեսական աճի վագրի ցատկեր ապահովել: Հիշում եք երևի, որ նման մի արտահայտություն ժամանակին արվել էր արտաքին գործերի նախկին նախարարի կողմից: Բայց վագրի ցատկը մնաց թղթի վրա, իրականում մեր տնտեսական աճը նման եղավ վագրի ազգակից մյուս կենդանու ցատկին:
Ու… խոսքեր, խոսքեր, բարի ցանկություններ ու կենացներ: Ո՞վ չի ցանկանում մեր Ղարաբաղի լավը. բոլո՛րս ենք նրա լավն ուզում: Ավելին' ո՞վ չի ցանկանում մեր երկրի հզորացումը. բոլո՛րս ենք դա ուզում: Ո՞վ չի ցանկանում մեր տնտեսության աճը, բոլո՛րս ենք ուզում:
Մի խոսքով ոչ մի զարմանալի բան չկա «պետք է», «հարկավոր է» հրամայականների թվարկումներում:
Կարևորը վերջինն է, խոսքի վերջին հատվածը' «Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:
Ա՛յ, այստեղ արդեն զարմանում–տարակուսում ես' պետք էր պաշտոնը կորցնել նո՞ր միայն հասկանալ այդ պարզ ճշմարտությունն ու քաղաքագիտական այբուբենը ներկայացնել որպես հայտնաբերված օրինաչափություն:
Ի վերջո, երկրում ազատ և արժանապատիվ քաղաքացու գոյությունը մաքուր աշխատանքի, կոռուպցիայից զերծ հասարակության շարունակությունն է նաև, ո՛չ միայն նրա նախապայմանը:
Իսկ մենք այսքան տարիներ այդ հասարակությունը չենք ստեղծել: Եվ ամեն մեկս դրան նպաստել ենք մեր տեղում, մեր չափով: Թող ոչ ոք ձեռքերը չլվանա պիղատոսաբար ու մեղքի իր բաժնից հրաժարվի:
Որովհետև մեղքի բաժնից հրաժարվելն էլ է մեղք, որ գործվում է արդեն նախ և առաջ եկող սերնդի առաջ: Որովհետև փորձում ենք նրա կյանքը խարսխել ստի ու կեղծիքի վրա ու նրան զրկում ենք երկիրը կառուցելու հարցում ճիշտ ելակետ ունենալու հնարավորությունից:
Ընդունենք' մենք արեցինք այնքան այս երկրի համար, որքան կարողացանք: Այժմ անելիքը նրանցն է. նրանք պետք է տերը լինեն մեր արածի լավին էլ, վատին էլ: Պարզապես չլղոզենք իրականությունը ու թույլ տանք, որ նրանց գնահատականները հստակ լինեն, որ չփաթաթվեն ու չխարխափեն մեր կողմից հյուսված կեղծիքի ցանցի մեջ:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 3990 անգամ
Լրահոս
27 Մայ
Կրակոցներ Երևանում. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԽոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է. կան վիրավորներԻնքնասպանության փորձը կանխվել է Օրվա խորհուրդըՕրվա աստղագուշակՎլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում «Սուրենյանը ընկել ա նավապետ Տարոն Մարգարյանի հետևից»«Ռեալ»-ը` Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)«Խոսող ձուկը». ՀՀ մշակույթի նախարարը հեքիաթ է կարդում (տեսանյութ)Վերա Բրեժնևայի էրոտիկ լուսանկարներըԲագրատաշենի մաքսակետի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրելՏեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրող
Ամենադիտված