Կրակել են Վրաստանի նախագահի փեսայի վրա

2017-01-12 10:34:58

Թբիլիսիում հրազենային վերք է ստացել Մինդիա Գոգոչուրին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին Բալանչիվաձե փողոցում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաեւ փորձագետ-քրեագետներ:
Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ փաստով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը պատիժ է նախատեսում առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու համար:

Լուսանկարը' ТАСС

Դիտվել է 1194 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը