«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկարաձգել է պայմանագիրը Ֆելաինիի հետ

2017-01-12 12:02:19

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկարաձգել է պայմանագիրը Մորուան Ֆելաինիի հետ՝ մինչև 2018թ.-ի հունիսը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բելգիացի ֆուտբոլիստը մանչեսթերյան թիմում հանդես է գալիս 2013թ.-ից և այդ ժամանակ ակումբի հետ կնքել էր 4 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մոուրինյուի թիմն օգտվել է պայմանագրի այդ կետից և երկարաձգել պայմանագիրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելաինին մերժել է չինական մի քանի ակումբների առաջարկներ:

 

Դիտվել է 478 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը