«Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է Կանանց միության համագումարին

2017-01-12 10:56:15

Երիտասարդական միության համգումարից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունն այժմ էլ պատրաստվում է Կանանց միության համագումարին, որը եւս ծրագրում են անցկացնել լեփ լեցուն դահլիճում: Ըստ լուրերի, համագումարը տեղի կունենա հունվարի 21-ին, որտեղ այս անգամ էլ կհայտարարվեն այն կանանց անունները, որոնք տեղ կգտնեն ՀՎԿ նախընտրական ցուցակում:

Մեր տեղեկություններով, այդ կանանց թվում կլինեն «ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, սոցապ նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանի, հանրային սեկտորում բավականին հայտնի Մարիաննա Ֆրունջյանի եւ Մարինե Ուզունյանի, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, այժմ «Հայկական վերածննդին» միացած Անահիտ Եղոյանի անունները:

ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատեց այս լուրը եւ նշեց, որ ՀՎԿ-ն սրանով յուրօրինակ կերպով ցույց է տալու, որ իսկապես միասնության ու համախմբման ծնունդ է:

Դիտվել է 374 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը