ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանում են

2017-01-12 11:50:33

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի' Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենակը և Ցեզար Ֆլորին Պրեդան ժամանել են Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, մեջլիսի նախագահի, արդարադատության և ներքին գործերի նախարարների և բարձրաստիճան այլ անձանց հետ: Բացի այդ, ծրագրվում են նաև համազեկուցողների հանդիպումները քաղաքացիական հասարակության անդամների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողների այցը կեզրափակվի հունվարի 14-ին:

Դիտվել է 290 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը