Կառավարությունը դիմում է ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու քայլերի

2017-01-12 12:25:11

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ հանձնարարական տվեց մի քանի նախարարությունների: Մասնավորապես, վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարներին հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ:

«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել, ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին», ասաց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է 512 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը