«Լաուրեսու» մրցանակի համար կպայքարի նաև Ռոնալդուն
ՍպորտՀամաշխարհային սպորտի ակադեմիան տարվա լավագույն մարզիկի՝ «Լաուրեսու» մրցանակի համար ներկայացրել է 3 թեկնածուի:
2016 թ.-ի համաշխարհային լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն արագավազորդ Հուսեյն Բոլտը, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Հավակնորդների թվում են նաև բասկետբոլիստ Ստեֆեն Կարին, թենիսիստ Էնդի Մարեյը և ատլետ Մո Ֆարան:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Մոնակոյում: