Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ընտանեկան արխիվից

2017-01-12 13:06:00

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ինքը, իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, եւ նրանց երկու երեխաները: Քարդաշյանը լուսանկարները հրապարակել է Instagram սոցցանցի իր էջում:

Ֆոտոմոդելն իր ընտանիքի կյանքից կադրեր է սկսել հրապարակել մեկ շաբաթ առաջ: Հայտնի է, որ լուսանկարներն արել է լուսանկարիչ Էլի Ռասել Լինեթսը:

Լուսանկարներից մի քանիսը չորս միլիոնից ավելի լայքեր են հավաքել: Ընդամենը հեռուստաաստղի էջին բաժանորդագրված է ավելի քան 90 մլն մարդ:

Դիտվել է 3225 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը