«Ռեալ»-ը աստղաբաշխական գումար է առաջարկում «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստի համար
Спорт«Ռեալ»-ը նախկինի պես ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալային:
Sport.es-ի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորինտինո Պերսեսը պատրաստ է 23-ամյա արգենտինացու համար առաջարկել 105 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին տալ տարեկան 10 միլիոն:
«Յուվենտուս»-ն էլ իր հերթին է պատրաստ ավելացնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ 3-ից դարձնելով 5.5 մլն եվրո:
Դիբալային ձեռք բերելու դեպքում՝ մադրիդյան թիմը, հավանաբար, կհրաժարվի Ալվարո Մորատայից: