00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականըՌոնալդուն հաստատել է՝ մնալու է «Ռեալ»-ում

Բացահայտվել է դեկտեմբերին բանկոմատից կատարված հափշտակության փորձը. ձերբակալվել է ՔԿՀ-ի աշխատակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։ Նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ բանկոմատի վրա գազի և ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 34-185-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ և սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սև և թափանցիկ կպչուն ժապավեններով, սև գույնի խորանարդաձև մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ և պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ և մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:

Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաև մի քանի անձանցից և համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։

Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 2336 անգամ

Լրահոս
25 Հուլ
Ինչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականըՌոնալդուն հաստատել է՝ մնալու է «Ռեալ»-ումՀայաստանի պատասխանը Պուտին-Ալիև հանդիպմանըԵռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակըՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունՈւկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկելԱդրբեջանը թիրախավորված գնդակոծում է հայկական դիրքերը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում 700 հայց ունիԱրթուր Եդիգարյանի գոլը՝ մարզմանը (տեսանյութ)Ռոնալդինյոյի գեղեցիկ հնարքը (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախապատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Մեսսին ու Սուարեսը «Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ հանգիստն անցկացրել են Նյու Յորքում (լուսանկարներ)Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կունենա 3 մասնակիցԵգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթըՄխիթարյանն՝ ընդդեմ «Ռեալ»-ի (տեսանյութ)ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումըՎայոց ձորի մարզի 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրումԱստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար«Իրատես». Ապագա իշխանության ձեւավորման շուրջ հստակություն կա արդեն, «դրայվը» վերականգնվել է«Իրավունք». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի ունեցվածքը«Փաստ». Կրեմլը հստակեցնում է խաղի կանոնները«Հրապարակ». Ով է փոխարինում «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահինՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Բա որ բլեֆը բացահայտվի՞Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկումՕլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի«Ծիրանի ծառ» -ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ. Պրեմիերա Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ հանգստիցՄասիս-Նուբարաշեն ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը. «Ժառանգություն» Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ըՄահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը55 հազար վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, նրանցից 3 հազարը ետ չեն վերադարձել Հետվարդավառյան ԹռչկանըԹուրք երգիչները կատարում են Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը՝ փորձելով մրցել նրանց հետՔիմ Քարդաշյանը և այլ աստղեր՝ Balmain-ի երեկույթին (լուսանկարներ) «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը» կսկսի գործել աշնանըՏեսանյութ. «Հայք» խմբի Հրանտը «Դլե յաման» է երգում Հայկական հսկաների սննկացման մեխանիկանԱՄՆ-ում սատկել է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» է եղել
Ամենադիտված