Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

2017-01-12 14:23:10

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ներկայումս թափուր է: Այս պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ:

Մրցույթը կկայանա փետրվարի 17-ին' ՀՀ մշակույթի նախարարությունում:

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկզբնավորվել է 1888 թվականին՝ թատերասերների ներկայացումներով։ 1920-ական թվականների սկզբին գործել է որպես ինքնագործ թատերախումբ։ Համալրվելով մասնագետ ուժերով՝ 1936-ից դարձել է պետական, 1944 թվականից կոչվել դերասան, ռեժիսոր, դրամատուրգ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի անունով: Այն գործել է մինչև 1960 թվականը' վերաբացվելով 1985-ին։

Դիտվել է 442 անգամ:


Լրահոս
19 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը