Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել
SocietyԳորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ներկայումս թափուր է: Այս պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ:
Մրցույթը կկայանա փետրվարի 17-ին' ՀՀ մշակույթի նախարարությունում:
Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկզբնավորվել է 1888 թվականին՝ թատերասերների ներկայացումներով։ 1920-ական թվականների սկզբին գործել է որպես ինքնագործ թատերախումբ։ Համալրվելով մասնագետ ուժերով՝ 1936-ից դարձել է պետական, 1944 թվականից կոչվել դերասան, ռեժիսոր, դրամատուրգ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի անունով: Այն գործել է մինչև 1960 թվականը' վերաբացվելով 1985-ին։