Հրդեհ Մասիս քաղաքում
ՀասարակությունՀունվարի 12-ին, ժամը 13.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 4 հասցեում գտնվող սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բաց բաժնետիրական ընկերության պահեստային սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.39-ին, մարվել' 14.20-ին:
Այրվել են ստվարաթղթե թափոններ (մոտ 20 քմ):