Վարչապետը խնայեց իր քեմբրիջավարտ փեսային
ՔաղաքականԿարեն Կարապետյանը շարունակում է կադրային ջարդը: Վերջին օրերին ևս՝ վարչապետի որոշմամբ աշխատանքից հեռացվեցին տարբեր նախարարությունների աշխատակիցներ. դրանց թվում էին նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի երկու տեղակալները՝ Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանը:
Փաստորեն, վարչապետը հեռացրեց երկու փոխնախարարի`դե իհարկե, օպտիմալացման «շվաքի ներքո», բայց շրջանցեց նույն նախարարի մեկ այլ տեղակալի` Հայկ Հարությունյանին, ով իր փեսան է:
Նշենք, որ Հայկ Հարությունյանն այդ պաշտոնին երկու տարի առաջ է նշանակվել, այն ժամանակ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր:
Այս պահին նախարար Աշոտ Մանուկյանն ունի երկու տեղակալ`Վարդան Գևորգյանը և քեմբրիջավարտ Հայկ Հարությունյանը:
Արդեն նախկին փոխնախարարների` աշխատանքից ազատման վերաբերյալ զրուցելու համար փորձեցինք կապ հաստատել նրանց հետ, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ պատասխանող չեղավ: Հարցը լսելուն պես՝ անհաղթահարելի պատնեշ դարձավ նաև մամուլի քարտուղարը` պնդելով, որ ոչ մի կերպ չի կարող ոչ մեկնաբանել, ոչ էլ կոնտակտային տվյալներ տալ փոխնախարարներից:
Սոնա Հարությունյան