Շանթի գործով կալանավորված Վարդան Վարդանյանը 18 օր է շարունակում է հացադուլը. վիճակը բավարար է
ՀասարակությունՆոյեմբերի հինգի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանն արդեն 18 օր է շարունակում է անժամկետ հացադուլը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Վարդանյանը գտնվում է առանձին խցում, առողջական վիճակը գնահատվում է բավարար և գտնվում է բժիշկների հսկողության ներքո»:
Վարդան Վարդանյանը պահանջում է Բանակի օրվա՝ հունվարի 28-ի կապակցությամբ համաներում հայտարարել համաներման սպասող բոլոր բանտարկյալների նկատմամբ:
Սույն գործով՝ Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: