«Բարսելոնան» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 18-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալեց «Լաս Պալմասին» և առավելության հասավ 5:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 14-րդ րոպեին և 57-րդ րոպեին:
Մեկական անգամ էլ աչքի ընկան Լիոնել Մեսսին (52'), Արդա Թուրանը (59') և Ալեքս Վիդալը (80'):
Այս հաղթանակից հետո Էնրիկեի թիմը իր միավորների քանակը հասցրեց 38-ի: