Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորվել է երկու անձ
ԹուրքիաԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության շրջանակում կալանավորվել է երկու անձ: Նրանցից մեկը ոստիկան է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալանավորվածները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ: Կալանավորված ոստիկան Սերջան Բաշարըն ոստիկանական դպրոցում եղել է դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի «մեծ եղբայրը»:
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից: