Չինաստանում 10 վայրկյանում 19 շենք են պայթեցրել. The Daily Mail (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլՉինաստանի Ուհան քաղաքում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում, տասը վայրկյանում վերահսկվող պայթյունով 19 բազմահարկ շենք է քանդվել: Այս մասին հայտնել է The Daily Mail թերթը:
Բետոնային կառույցների միաժամանակյա քանդման համար, որոնք զբաղեցնում էին 150 հազար քառակուսի մետր, պահանջվել Է շուրջ հինգ տոննա տրոտիլ: Պայթանյութը շենքերում տեղադրել էին 120 հազար տեղում:
Քանդված շենքերի տեղում պլանավորվում է կառուցել բիզնես-թաղամաս, որտեղ նաեւ վեր կխոյանա 707 մետր բարձրությամբ երկնաքեր: