Femen-ում հայտարարել են շարժման կազմալուծման մասին
ԱշխարհFemen-ի ակտիվիստուհի Յանա Ժդանովան հայտարարել Է, որ Ուկրաինայում շարժումն այլեւս գոյություն չունի: Այդ մասին նա պատմել Է «Ապաթարց» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունվարի 23-ին:
«Բոլորը բաժանվեցին, ինչպես նավերը ծովում: Թիմը, որն առաջ կար, արդեն չկա»,-հայտնել Է Ժդանովան: Նրա խոսքով՝ առանձին ակցիաներ տարբեր երկրներում դեռեւս անցկացվում են, սակայն այդ գործունեությունը Femen-ի հետ ընդհանուր քիչ բան ունի:
Ակտիվիստուհին նաեւ նշել Է, որ շարժման կազմալուծումն սկսվեց 2015 թվականից, երբ նրանում հայտնվեցին «ինքնահռչակ» առաջնորդներ:
«Մենք ավարտեցինք ճիշտ այնպես, ինչպես մյուս դասական ֆեմինիստական կազմակերպությունները, բոլորը գժտվեցին»,-եզրափակել Է նա:
Femen-ը պաշտոնապես չգրանցված կանանց շարժում Է (հիմնականում Ուկրաինայից ժամանածների), որը հայտնի Է սկանդալային գործողություններով: Որպես կանոն, հասարակական տարբեր միջոցառումների վրա ուշադրություն գրավելու նպատակով ակտիվիստուհիներն օգտագործում են իրենց մերկ մարմինը: Գործում Է 2008 թվականից: Առաջին ակցիաներն անցկացվել են առավելապես Կիեւում, 2012 թվականից խումբն ակտիվությունը տեղափոխել Է եվրոպական երկրներ: Շարժման հիմնադիրներն Էին Աննա Գուցոլը, Ալեքսանդրա Շեւչենկոն եւ Իննա Շեւչենկոն: