Մարադոնան` Ռոնալդուին տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու մասին
ՍպորտԱրգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին հանձնելը.
«Կարծում եմ` օրինաչափ է, որ մրցանակը հանձնվել է Ռոնալդուին: Բայց նպատակահարմար կլիներ, եթե մրցանակաբաշխությանը ներկա լինեին նաև Մեսսին ու Նեյմարը»,-Մարադոնայի խոսքը մեջբերում է DirecTV Sports-ը:
Հիշեցնենք, որ տարվա լավագույնի քվեարկության արդյունքում պորտուգալացին ստացել էր ձայների 34,4%-ը, Մեսսին` 26,42%, Գրիզմանը`7,53%: