«Ժողովուրդ». Վերջին Զանգը Սունդուկյանի անվան թատրոնում. ծնողների մուտքը տոմսերով
Հայկական ՄամուլԵրեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քաղաքացուց, ըստ որի՝ թիվ 184 ավագ դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառումները անցկացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ծնողների մուտքը եղել է տոմսերով: Շրջանավարտների ծնողները ստիպված են եղել 1000-1500 դրամ վճարել՝ վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է նաև դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանը:
«Այո, քանի որ մեր դպրոցը չունի դահլիճ, նույնիսկ ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, մանկապարտեզին հարմարեցված շենք է: Այդ պատճառով ենք միջոցառումն այնտեղ կազմակերպել: Իսկ տոմսերի վաճառքը եղել է այսպես, միայն ծնողներն են վճարել, իսկ երեխաները՝ ոչ: Ամբողջ գումարը վճարել ենք դահլիճի վարձակալման համար»,- հայտարարել էց դպրոցի տնօրենը: