«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից կվերադառնան նույն օրը
Армянская прессаԳագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաև Ռոբերտ Քոչարյանը:
Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել են Բելառուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլև գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս և Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան և Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն: Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից՝ թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդորկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են: