Նա արժանի էր հաղթանակի. Նիկիտա Մելնիկովը` Արթուր Ալեքսանյանի՝ օլիմպիական չեմպիոն դառնալու մասին
Սպորտ2016թ.-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն, ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովն անդրադարձել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ելույթներին և նշել.
«Արթուրը հիանալի ըմբիշ և մրցակից է: Կցանկանայի շնորհավորել նրան: Նա արժանի էր այդ հաղթանակին: Արթուրի համար շատ ուրախ եմ»,- Մելնիկովի խոսքը մեջբերում է Hay Sport.ru-ն:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի օլիմպիական չեմպիոնի կոչման պայքարում հաղթել էր Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Կաբերա Լուգոյին: