ԱՄՆ-ում ծառին Թրամփի տեսքով տիկնիկ են կախել՝ ձեռքին խորհրդային դրոշ
ԱշխարհԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի Ֆորթ-Ուեյն քաղաքի բնակիչներն անհանգստացած են Դոնալդ Թրամփի տեսքով տիկնիկի հայտնվելու կապակցությամբ, որը ծառին են կախել՝ ձեռքին խորհրդային դրոշ: Այդ մասին հայտնել է տեղական Wane.com. նորությունների պորտալը:
Ըստ որոշ տվյալների, տիկնիկին «կախել է» ամերիկացի վետերաններից մեկը, սակայն նա հրաժարվել է զրուցել ԶԼՄ-ների հետ: Տեղի բնակիչները պատմում են, որ տիկնիկը հայտնվել է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի պաշտոնակալությունից անմիջապես հետո:
«Դա շփոթեցնում է: Անկեղծ ասած՝ ինձ դա դուր չի գալիս»,-հրատարակությունը մեջբերում է ամերիկացի Ջարեդ Փեյդենի խոսքը:
Նա այդ արարքը համարել է «Թրամփի եւ այն մարդկանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոնք քվեարկել են նրա օգտին»:
Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ ոչինչ չի կարող անել, քանի որ տանտերն օգտվում է խոսքի ազատությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: