Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն 

«Փաստ». Նա իրական է, գոյություն ունի

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որքան էլ զարմանալի է, հանրությանը ներկայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Այո, հարգելի ընթերցող, դու չես սխալվում, նա իրական է և գոյություն ունի: Ավելին, նա հանդես եկավ ընդարձակ ելույթով: Ելույթի հիմնական մեխն Ալեքսանդր Լապշինն էր: Հիշեցնենք, որ նշված անձը Բելառուսից է: Նա բլոգեր է: Լապշինն այցելել է Ղարաբաղ, որից հետո, Ադրբեջանի իշխանությունները նրան արտահանձնելու պահանջով դիմել էին բելառուսական կողմին: Եվ ահա, Բելառուսի նախագահ, հայերիս ոխերիմ բարեկամ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից երկու շաբաթ անց, խնդիրը լուծվում է հօգուտ ադրբեջանական կողմի: Հիշեցնենք, Լուկաշենկոն Ադրբեջանում արժանացավ բարձրագույն պարգևի' Հեյդար Ալիևի անվան մեդալի: Վերադառնալով Լապշինին, պետք է փաստել, որ նա մեղադրվում է մի քանի այսպես ասած հանցագործությունների մեջ: Իսկ ի՞նչ էր ասում պարոն Նալբանդյանը: Ինչո՞ւ էր նա հավաքել լրագրողներին: Նալբանդյանը նրանց մի տեղ էր հավաքել, որպեսզի ասի. «Չգիտեմ, թե ինչ և ով կարող է վաստակել այդ Լապշինի գործից, բայց, վստահ եմ, հեղինակություն որևէ մեկին չի ավելացնի: Հակառակը, նրանք, ովքեր խոչընդոտում են կամ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար ազատությունների կամ հիմնարար ազատությունների իրականացման հետ կապված, որը ազատ տեղաշարժն է և խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մաս է արդեն կազմում: Չեմ կարծում, որ դա նախադեպ դառնա կամ որևէ մեկին խանգարի: Ղարաբաղ գնացել են, կգնան և ավելի կգնան»: Սկսենք վերջից' ավելի կգնան: Հասկացա՞ք, երևի նախարարն ուզում է ասել, որ ավելի շատ կգնան, սակայն հայերեն հոդաբաշխ մտքերը դժվարանում է արտաբերել: Դե մեղադրելու չէ, մարդը երկար ժամանակ չի շփվել հանրության հետ և միգուցե մայրենին մոռացել է: Կամ էլ կա ավելի մեղմացնող հանգամանք: Մինչ այս, նա երկար ժամանակ ապրում էր Ֆրանսիայում, դե իսկ Ժակ Շիրակը և Սարկոզին հայերեն չեն հասկանում: Իսկ այժմ գանք ըստ էության: Ավելի խայտառակ հայտարարություն և անատամ երկրի դրսևորում չէր էլ կարելի ակնկալել: Երբ այդ նույն գործիչներին, որոնք ժամանակին բռնեցին ԵԱՏՄ մուտքագրվելու ուղին, ժամանակին ասում էին, որ չի կարելի Հայաստանն օգտագործել որպես սեռավարակներից պաշտպանվելու միջոց, նրանք գլուխն էին տմբտմբացնում ու լուրջ հայացք ընդունելով ինչ–որ բան բարբառում: Այժմ ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցող և նույն կառույցներով Հայաստանի դաշնակից համարվող երկիրը դարձել է Ադրբեջանի շահերի պաշտպան և իրացնող: Ավելին' այն ուղղակի խայտառակ դրության մեջ է դնում Հայաստանն արդեն որերոդ անգամ: Ու սա անատամ, չգործող արտաքին քաղաքականության և ներքին լեգիտիմությունից իսպառ զուրկ քաղաքականության արդյունք է: Ընդհանրապես հասկանալի է, որ Լուկաշենկոյի էքսցենտրիկ կերպարին չենք կարող միանշանակ վերաբերվել: Ավելին' այս գործչին չկարողացան անգամ կոտրել Արևմտյան ուժային կենտրոնները, իսկ Պուտինի հետ հարաբերվում է հավասար դիրքերից: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անմեղսունակ հայացքով խուսափենք իրականությունից և ամեն անգամ կուլ տանք նրա ցանկությունների դառնությունը: Հիշեցնեմ, սա վերջին մի քանի ամսում, նրա երկրորդ ծանր հարվածն էր Հայաստանին: Իսկ առաջինի հիշողությունը դեռ թարմ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը չանցավ Հայաստանին միայն այն պատճառով, որ պարոն Լուկաշենկոն չէր բարեհաճել ժամանել նիստին: Այս ամենից հետո, թերևս ՀՀ ԱԳ նախարարին կարող ենք հղել դասականի հարցը: Պարոն Նալբանդյան, յո երթա՞ս»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենադիտված